Շահումյան · #AM1018
Այս վայրի մասին
Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ Թեժ լեռան տարածքում, Վանաձոր–Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին գտնվող երկհարկանի անտառատուն՝ շրջապատված անտառով և լեռների գեղեցիկ տեսարանով։ 84 քմ մակերեսով տունը գտնվում է 3000 քմ առանձնացված տարածքում։ Մոտակայքում չկան այլ տներ կամ քոթեջներ, ինչն ապահովում է լիարժեք հանգիստ, լռություն և առանձնություն։ Տարածքը մաքուր է և հասանելի ցանկացած տեսակի ավտոմեքենայով։ Տարածքում առկա են՝ - 2 ընդարձակ ննջասենյակ՝ բարձր առաստաղներով - Հյուրասենյակ - Սանհանգույց - Բուխարի - Տան առանձին տաղավարային գոտի - Ամառային լողավազան - Հարակից առանձին տաղավարային տարածք՝ մինչև 50 անձի համար Տունը նախատեսված է գիշերակացով մինչև 7 անձի, իսկ առանց գիշերակացի՝ մինչև 14 անձի համար։ Հարակից մեծ տաղավարային տարածքը կարելի է ամրագրել առանձին կամ տան հետ միասին։ Ընդունվում են ընտանեկան և ընկերական խմբեր։ 💰 Արժեքներ - Գիշերակացով՝ սկսած 35,000 դրամից - 3–4 անձի համար՝ 40,000 դրամ - 5 անձի համար՝ 45,000 դրամ - 6–7 անձի համար՝ 50,000 դրամ - Առանց գիշերակացի՝ մինչև 14 անձի համար՝ 40,000 դրամ Երկու և ավելի օր ամրագրելու դեպքում հնարավոր է զեղչ։ Վերջնական արժեքը խնդրում ենք ճշտել ամրագրումից առաջ։ Հնարավոր է վճարում նաև սոցիալական փաթեթով։
Հարմարություններ
Թույլատրելի խմբեր
Գտնվելու վայրը
Շահումյան, Թեժ լեռ
Կարծիքներ (0)
Եղեք առաջինը՝ կիսվելու ձեր փորձով։


